Եթե ՈՒկրաինան հրաժարվի բարեփոխումներից, ԵՄ-ն կչեղարկի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները՝ Reuters-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Քրիստիան Յենսենը:
2016 թվականին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար առաջնահերթություն է լինելու կրթությունը՝ իր բոլոր բաղադրիչներով։
«Իրատես»-ի թիվ 3-ում` «Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները` տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին» խորագրի ներքո հրապարակված Վահան Համազասպյանի «Խեղդվողների փրկությունը միայն խեղդվողների գործն է» հոդվածի առիթով ուղարկում ենք մտահոգություններով լի մեր արձագանքը:
Եվրամիության երկրները հավանություն են տվել Թուրքիային 3 մլրդ եվրո ֆինանսական օգնության հատկացմանը` ուղղված միգրացիոն ճգնաժամի կարգավորմանը՝ տեղեկացնում է Reuters-ը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուրախ է ողջունել ամերիկյան ընկերություններին, որոնք ներդրումներ կանեն Իսլամական Հանրապետության տնտեսության մեջ՝ հաղորդում է Reuters-ը:
Ամեն մի շվեյցարացու, անկախ աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից, կարող է ամսական վճարվել 2500 շվեյցարական ֆրանկ (մոտ 2250 եվրո): Այժմ շվեյցարացիները պետք է քվեարկեն այդ հարցի շուրջ, որն առաջ են քաշել մի շարք մտավորականներ և հասարակական գործիչներ, հայտնում է The Independent-ը:
Շատ շնորհակալ եմ, որ գոնե ձեր էջերում է տեղ տրվում մեր գիտնականներին: Հետաքրքրությամբ կարդացի Վահան Համազասպյանի հոդվածը, որտեղ քննարկվում է Հայաստանում արևային գործարաններ կազմակերպելու գաղափարը:
Հայաստանում ինչ էլ ընկերության անունը դնես՝ «Հայռուսգազարդ», թե «Գազպրոմ Արմենիա», ով էլ լինի բաժնետերը, ընկերությունը յոթ «երգ» ունի, յոթն էլ, մեղմ ասած, սպառողների հաշվին հարստանալու մասին է։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...